ԱՄՆ-ը որոշել Է Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից

11:13   14 Հունվար 2020    407

ԱՄՆ-ը որոշում Է ընդունել Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է երկրի առեւտրական գործընկերների մակրոտնտեսության եւ արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում, որը հրապարակվել Է հունվարի 13-ին:

Ցուցակից հանելու որոշումն ընդունվել Է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի ստորագրման նախաշեմին: «Նախարարությունը կատարել Է վերջին յոթ ամսում Չինաստանի արժութային քաղաքականության զարգացման վերլուծություն (…) Թեեւ տասը երկրների արժութային քաղաքականությունը սեւեռուն ուշադրություն Է պահանջում, գլխավոր գործընկերներից ոչ մեկը (չի խախտում) արժութային մանիպուլյացիանների մասին 1988 եւ 2015 թվականների համապատասխան օրենսդրական չափանիշները»,- նշված Է տեքստում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, Չինաստանը որոշում Է ընդունել «ձեռնպահ մնալ մրցակցային արժեզրկումից՝ միեւնույն ժամանակ ապահովելով թափանցիկությունն ու հաշվետվությունը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ Չինաստանի հետ առեւտրական գործարքի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրի հունվարի 15-ին Սպիտակ տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները