Եղվարդցիները շարունակում են ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան. VIDEO

11:21   14 Հունվար 2020    705

Եղվարդի հիվանդանողի բակում շարունակվում է Եղվարդի բնակիչների բողոքի ակցիան։

Նրանք պահանջում են չլուծարել Եղվարդի ծննդատունը։ Նշենք, որ այս պահին հիվանդանոցի տնօրենը հանդիպում է Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Եղվարդի հիվանդանոցի բուժաշխատողները և եղվարդցիները դարձյալ բողոքի ակցիա էին անում՝ ընդդեմ ԱՆ՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշման։



Hayatsk.info

Հեշթեգներ: Եղվարդ  


Վերնագիրի այլ պիտակները