ԱՄՆ-ի պատմության թոփ 10 «ամենաթանկարժեք» պատերազմները. vestifinance.ru

11:34   14 Հունվար 2020    227

ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն ռազմական տերությունն է:

Այս երկիրը հանդիսանում է նաև ամենաշատ ռազմական կոնֆլիկտներում ներգրավված պետությունը: Անկասկած, ռազմական գործողությունները ենթադրում են մեծ ռազմական ծախսեր:

vestifinance.ru կայքը ներկայացրել է ԱՄՆ-ի թոփ 10 «ամենաթանկարժեք» պատերազմները.

10. Իսպանա-ամերիկյան պատերազմ. ռազմական ծախսերի ծավալը` 10,33 միլիարդ դոլար (2019 թվականի փոխարժեքով), տևողությունը` 4 ամիս, ԱՄՆ-ի ռազմական կորուստների թիվը` 2446:

Իսպանա-ամերիկյան պատերազմը տեղի է ունեցել 1898 թվականին: Ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն նվաճեց 16-րդ դարից Իսպանիային պատկանող Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները:

Ռազմական գործողությունները սկսվեցին Հավանայում (Կուբա) «Մեն» ռազմանավի պայթյունից հետո, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի միջամտությանը կուբացիների` անկախության համար մղվող պայքարին:

Պատերազմը հանգեցրեց ԱՄՆ-ի` Կարիբյան ծովում գերիշխանությանը և Իսպանիայի խաղաղօվկիանոսյան տիրույթների ձեռքբերմանը: Դա հանգեցրեց նաև ԱՄՆ-ի մասնակցությանը ֆիլիպինյան հեղափոխությանը և ֆիլիպինա-ամերիկյան պատերազմին:

9. ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը (Հարավային կոնֆեդերացիա). ԱՄՆ-ի ռազմական ծախսերը` 22,99 միլիարդ դոլար, պատերազմի տևողությունը` 4 տարի, ռազմական կորուստները` 750.000 (Հարավ և Հյուսիս):

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը տեղի է ունեցել 1861-1865 թվականներին` Հյուսիսի 20 ոչ ստրկատիրական և 4 ստրկատիրական նահանգների` մի կողմից և մյուս կողմից` Հարավի 11 ստրկատիրական նահանգների կոնֆեդերացիայի միջև:

Ռազմական գործողությունները սկսվել են 1861 թվականի ապրիլի 12-ին` Սամտեր նավահանգստի վրա բացված կրակով և ավարտվել են 1865 թվականի հունիսի 23-ին` գեներալ Սթենդ Ուեյթի գլխավորությամբ հարավայինների բանակի հանձնվելով:

Պատերազմի ընթացքում տեղի է ունեցել 2000 մանր և խոշոր մարտ: Այս պատերազմում ավելի շատ ԱՄՆ քաղաքացիներ են զոհվել, քան ցանկացած այլ պատերազմում, որին մասնակցել է ԱՄՆ-ն:

8. ԱՄՆ-ի նույն քաղաքացիական պատերազմը (Հյուսիս). Ռազմական ծախսերը` 68,17 միլիարդ դոլար, մյուս տվյալները նույնն են:

7. Պարսից ծոցում պատերազմը. Ռազմական ծախսերը` 116,6 միլիարդ դոլար, տևողությունը` 7 ամիս, ԱՄՆ-ի ռազմական կորուստները` 383:

6. Առաջին համաշխարհային պատերազմ. ռազմական ծախսերը` 381,8 միլիարդ դոլար, տևողությունը` 1 տարի 7 ամիս, ռազմական կորուստները` 116516:

5. Կորեական պատերազմ. ռազմական ծախսերը` 389,81 միլիարդ դոլար, տևողությունը` 3 տարի 1 ամիս, ռազմական կորուստները` 36574:

4. Վիետնամական պատերազմ. ռազմական ծախսերը` 843,63 միլիարդ դոլար, տևողությունը` 17 տարի 9 ամիս, ռազմական կորուստները` 58220:

3. Աֆղանական պատերազմ. ռազմական ծախսերը` 910,47 միլիարդ դոլար, տևողությունը` 2001-2014 թվականներ, ռազմական կորուստներ` 2285:

2. Իրաքյան պատերազմ. ռազմական ծախսերը` 1,01 տրիլիոն դոլար, տևողությունը` 7 տարի 5 ամիս, ռազմական կորուստները` 4410:

1. Իսկ «ամենաթանկարժեք» պատերազմն ԱՄՆ-ի պատմության մեջ եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. Ռազմական ծախսերը` 4,69 տրիլիոն դոլար, տևողությունը` 3 տարի 9 ամիս, ռազմական կորուստները` 405399:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները