Երկու մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիսում պայթյունների հետևանքով

11:41   14 Հունվար 2020    254

Երկու մարդ զոհվել է, առնվազն ութը՝ վիրավորվել, Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի մայրաքաղաքում տեղի ունեցած մի քանի պայթյունի հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ հեռուստաալիքի՝ պայթյունները որոտացել են մեկը մյուսի հետևից երեքշաբթի առավոտյան Մազարի-Շարիֆ քաղաքում դաշտային հիվանդանոցի անմիջական հարևանությամբ: Ըստ «Պաժվակ» գործակալության ՝ պայթյունների հետևանքով երեխաներ են զոհվել:

Ariana News- ը հավելում է, որ, ըստ ոստիկանության ներկայացուցչի, նախնական տվյալները ցույց են տալիս, որ ական է պայթել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները