Ռուսաստանում ծխախոտը թանկանում է

12:00   14 Հունվար 2020    412

Ռուսաստանում գործող խոշորագույն ծխախոտային ընկերությունները 2019 թվականի հոկտեմբերից 2020 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում բարձրացրել են ծխախոտի գները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով Դաշնային հարկային ծառայության ծխախոտային արտադրանքի գների ռեեստրին:

«Գները չեն փոխվում ինչ-որ պահի: Որպես կանոն, արտադրողի կողմից գնի նոր հայտարարագիր ներկայացնելուց հետո արտադրանքը վաճառքում է հայտնվում մի քանի ամսից»,- տեղեկացրել է «БАТ Россия» ծխախոտային ընկերության արտաքին կորպորատիվ կապերի և իրավական հարցերի գծով տնօրեն Յանա Գուսկովան:

Ծխախոտի գների բարձրացումը Ռուսաստանում հաստատել են նաև Japan Tobacco International, Imperial Tobacco և Philip Morris International ընկերությունները: Ընկերությունների ներկայացուցիչները գների բարձրացումը բացատրում են ակցիզային դրույքաչափերի տարեկան բարձրացմամբ:

Բացի ակցիզային դրույքաչափերի բարձրացումից, «БАТ Россия» ընկերության ներկայացուցիչ Յանա Գուսկովայի խոսքով, ծխախոտի գնի վրա ազդում է նաև անցյալ տարվանից սկսված ավելացված արժեքի հարկի` մինչև 20 տոկոս բարձրացումը և 2019 թվականի հուլիսի 1-ից վերջնական անցումը պիտակավորված ծխախոտի արտադրությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները