Դոնալդ և Մելանյա Թրամփները ներկա են եղել ֆուտբոլային հանդիպման

12:07   14 Հունվար 2020    217

Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը Նոր Օռլեանում ներկա են եղել College Football Playoff ֆուտբոլային հանդիպմանը, որի շրջանակում խաղադաշտ են դուրս եկել Լուիզիանայի և Քլեմսոնի ուսանողական թիմերը:

«Հրաշալի խաղ է լինելու: Կլինի այնպիսի խաղ, ինչպիսին շատերն են ուզում տեսնել»,-ասել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելիս:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, նախագահը խաղադաշտ է մտել կնոջ՝ Մելանյա Թրամփի ձեռքը բռնած: Դատելով լուսանկարներից՝ նախագահական զույգը բարձր տրամադրություն է ունեցել, նրանք ժպտացել են և ձեռքով ողջունել մարզադաշտում հավաքված հազարավոր մարզասերների:

Ի դեպ, նրանցից ոմանք վանկարկել են «ԱՄՆ, ԱՄՆ», «և՛ս չորս տարի»՝ ակնարկելով, որ հաջորդ նախագահական ընտրություններում ցանկանում են տեսնել Թրամփի հաղթանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ   Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները