Պակիստանում 40-ից ավելի մարդ Է զոհվել տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով

12:22   14 Հունվար 2020    261

Առնվազն 41 մարդ Է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Ավելի վաղ հաղորդվել Էր 14 զոհվածի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ Է զոհվել Բելուջստանի նահանգում, երեքը՝ Փենջաբում ու եւս մեկ մարդ՝ Սինդում: Նաեւ նշվում Է, որ 15 մարդ ձյան տեղումների ու հորդառատ անձրեւների զոհ Է դարձել Ազադ Քաշմիրի («Ազատ Քաշմիր») տարածաշրջանում, տարածք, որը վերահսկում Է Պակիստանը: Նշվում Է, որ Բելուջստանի նահանգի յոթ շրջանում, որոնք խիստ տուժել են ձնատեղումից ու անձրեւներից, հայտարարված Է արտակարգ դրություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները