Լեյբորիստական կուսակցությունը գլխավորելու համար պայքարում Է չորս կին, բայց առաջատարը տղամարդ Է

12:34   14 Հունվար 2020    199

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության հինգ անդամ Է պայքարում կազմակերպության ղեկավար դառնալու համար, նրանց թվում չորս կին Է եւ մեկ տղամարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Financial Times-ը: Հունվարի 13-ին նրանք բոլորն Էլ հաղթահարել են բրիտանացի լեյբորիստ պատգամավորների 22 ձայնի շեմը: Ամենից շատ ձայն՝ 89, հավաքել Է Brexit-ի գործերի ստվերային նախարար Քիր Սթարմերը: Բուքմեյքերները նրան մրցարշավի ֆավորիտն են համարում, չնայած այն բանին, որ լեյբորիստներից շատերը հայտարարում են, որ կուսակցությանը կին ղեկավար Է հարկավոր:

Բիզնեսի ստվերային նախարար Ռեբեկա Լոնգ-Բեյլին հավաքել Է 33 ձայն, շարքային պատգամավորներ Լայզա Նենդին եւ Ջես Ֆիլիփսն ապահովել են 31 եւ 23 ձայն՝ համապատասխանաբար: Նաեւ 23 ձայն Է ստացել արտաքին գործերի ստվերային նախարար Էմիլի Թորնբերրին:

Եվս մեկ թեկնածու՝ Քլայվ Լյուիսը, կամավոր դուրս Է եկել կուսակցապետի պաշտոնի համար պայքարից: Այժմ թեկնածուներին հարկավոր Է մինչեւ փետրվարի 14-ն ապահովել կուսակցությունից կախված երեք կառույցի աջակցությունը, որոնցից երկուսը պետք Է լինեն արհմիություններ, կամ օկրուգային կուսակցական կազմակերպությունների 5 տոկոսի աջակցությունը:

Դրան կհաջորդի քվեարկությունը փոստով, որին կմասնակցեն Լեյբորիստական կուսակցության շուրջ 500 հազար անդամներ: Կուսակցության նոր ղեկավարի անունը կհայտարարվի ապրիլի 4-ին:

Լեյբորիստների նախորդ առաջնորդ Ջերեմի Քորբինը կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնելու մասին հայտարարել Է այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում այն ամենավատ արդյունքը ցույց տվեց 1935 թվականից ի վեր: Լեյբորիստական կուսակցությունը բրիտանական ընտրություններում հաղթանակ չի տարել 2005 թվականից, երբ երրորդ անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվեց լեյբորիստ Թոնի Բլերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները