Ասադը հետմահու պատվո շքանշան է շնորհել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին

12:46   14 Հունվար 2020    284

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հետմահու պարգևատրել է Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանին պատվո շքանշանով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի վարչապետի հայտարարությանը:

«Այս շքանշանով պարգևատրումը վկայում է Սիրիայի նախագահի խորը հարգանքն Իրանի Իսլամական Հանրապետութան գեներալ Սուլեյմանիի և նրա եղբայրների նկատմամբ»,-ասել է Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը Թեհրանում Իրանի առաջին փոխնախագահ Էսխակ Ջախանգիրի հետ հանդիպման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները