Եղիսաբեթ II-ը սատարել է Հարիի և Մեգանի նոր կյանք սկսելու ցանկությունը

13:46   14 Հունվար 2020    294

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը սատարել է Սասեքսի դուքսի և դքսուհու նոր կյանք սկսելու ցանկությունը:

Նա պաշտոնական հայտարարության մեջ հույս է հայտնել, որ Հարին և Մեգանը կմնան թագավորական ընտանիքի լիիրավ անդամներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկուշաբթի օրը թագուհին Սանդրինգհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ արքայազն Հարիի և Մեգանի հետագա դերակատարումը որոշելու համար, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկանում են ֆինանսապես անկախ լինել:

«Չնայած այն հանգամանքին, որ մենք գերադասում էինք, որ նրանք մնան արքայական ընտանիքի լիիրավ անդամներ, մենք հարգում և հասկանում ենք նրանց ավելի անկախ կյանք վարելու և միևնույն ժամանակ մեր ընտանիքի արժեքավոր մասը լինելու ցանկությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թագուհու խոսքերով, հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցումային ժամանակահատվածի վերաբերյալ, որի ընթացքում Սասեքսի դքսուհին և դուքսը կբնակվեն Կանադայում և Բրիտանիայում:

Նրա խոսքերով, վերջնական որոշումները կընդունվեն առաջիկա օրերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները