Թրամփը մտադիր է լրացուցիչ 7,2 մլրդ դոլար ձեռք բերել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

13:17   14 Հունվար 2020    209

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պենտագոնի միջոցներից լրացուցիչ 7,2 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելու համար:

Պարբերականի տվյալներով՝ տվյալ ֆինանսավորման շնորհիվ կառավարությունը բավականաչափ գումար կստանա մինչ 2022 թվականի գարուն նոր պատնեշի շուրջ 885 մղոնն ավարտին հասցնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը նաև նշում է, որ եթե հաստատվի գումարի հատկացման ծագիրը, ապա սահմանային արգելք հանդիսացող պատի վրա ծախսված գումարի չափը կհասնի 18,4 մլրդ դոլարի:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 500-550 մղոն երկարությամբ պատը կկառուցվի նախքան 2020 թվականի նախագահական ընտրությունները: Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ բյուջեի այլ հոդվածներից մոտ 3,6 մլրդ դոլար կվերցնի Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելու համար:

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր:

Անցյալ տարվա փետրվարին Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել, որպեսզի կարողանա հավաքել պատի կառուցման համար նախատեսված 6,4 միլիարդ դոլարը: Նախագահի հակառակորդները պատի կառուցման համար համաձայնել էին տրամադրել միայն 1,4 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները