Լավրովը կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ-ի կողմից Սուլեյմանիի սպանության վերաբերյալ

12:54   14 Հունվար 2020    415

Ամերիկյան ուժերի կողմից գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը բոլոր սահմաններից դուրս է գալիս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ-ի հակաիրավական գործողությունների կուլմինացիան եղավ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը: Ղասեմ Սուլեյմանին Իրանի պաշտոնական ներկայացուցիչն էր, ով պաշտոնական այցով գտնվում էր հարևան Իրաքում: Նրա սպանությունը դուրս է բոլոր միջազգային իրավական և ընդհանրապես մարդկային սահմաններից»,-ասել է նա:

Լավրովը Սուլեյմանիի սպանության մասին խոսել է Շրի Լանկայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերգեյ-Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները