Իրանի իշխանությունները ձերբակալություններ են կատարել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով

14:05   14 Հունվար 2020    245

Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:

«Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ «դիտարկվելու են այդ հարցի (ինքնաթիռի կործանման) բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»:

«Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,-հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները