Չելյաբինսկի բնակիչներին վախեցրել է կանաչ ձյունը

14:12   14 Հունվար 2020    281

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի բնակիչները Եկատերինբուրգի կողմից քաղաք մուտք գործելիս ձյուն են նկատել, որն ունեցել է կանաչ երանգ:

Չելյաբինսկի մարզի բնապահպանության նախարարությունից մանրամասնել են, որ դա մոտակայքում գտնվող գրանիտային քարհանքից առաջացած փոշու հետևանք է:

Ըստ բնապահպանական կրթության վարչության պետ Վիտալի Բեզռուկովի՝ փոշին չի սպառնում տեղի բնակիչների առողջությանը:

«Դա բնական նյութերի և լեռնային փոշու մասնիկներ են», - նշել է Վիտալի Բեզռուկովը:

Բնապահպանության նախարարությունը օդի որակը ստուգելու նպատակով շարժական լաբորատորիա է տեղադրելու, իսկ ձեռնարկություններին ստուգումներ են սպասվում, հավելել է պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չելյաբինսկ  


Վերնագիրի այլ պիտակները