ԿԺԴՀ-ն հորդորել Է քաղաքացիներին «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ

14:38   14 Հունվար 2020    518

ԿԺԴՀ-ի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է հունվարի 14-ին «Մինչժու չոսոն» թերթի հրապարակած մեկնաբանության մեջ:

«Աննախադեպ մահացու պատժամիջոցների եւ թշնամական ուժերի կողմից ճնշման չեզոքացման համար, որոնք ժխտում են մեր երկրի գոյության եւ զարգացման բուն իրավունքը, ճակատային ճեղքման արշավը կդառնա ոչ թե կենաց, այլ մահու ճակատամարտ»,- ընդգծում Է թերթը:

Հրատարակությունը կոչ Է արել «ներկայիս մարտահրավերները վերածել առավելությունների» եւ հասնել «արագ (տնտեսական) թռիչքի՝ սեփական ուժերի եւ տեխնոլոգիաների հիման վրա»:

Դրա համար քաղաքացիները պետք Է համառություն եւ խիզախություն ցուցաբերեն՝ «անցնելով պատի՝ ասես դռան միջով, եւ նույնիսկ նետվելով կրակի մեջ»: Թերթը նշում Է, որ «ԿԺԴՀ-ի վրա մահացու ճնշում Է գործադրվում, որին այլ երկրներ մեկ օր Էլ չԷին դիմանա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները