Նեապոլում մետրոյում մի քանի գնացք Է բախվել

14:44   14 Հունվար 2020    253

Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում Է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ Է տեղափոխվել 13 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել Է Il Mattino տեղական հրատարակությունը, միջադեպին մասնակցել Է երեք շարժակազմ, որոնցից մեկը եղել Է առանց ուղեւորների: Բախումը տեղի Է ունեցել քաղաքի հյուսիսային մասում՝ ուղեգծի վերգետնյա տեղամասում:

Ինչպես հայտնել Է քաղաքի տրանսպորտային ընկերությունը, գնացքների երթեւեկությունը դադարեցված Է տեղի մետրոյի երեք ուղեգծերից մեկում. տուժածներին տարհանելու համար փակվել Է մերձակա երեք կայարան: Ընդամենը հիվանդանոցներ Է տեղափոխվել 13 մարդ, ներառյալ շարժակազմերի մեքենավարները: Նախնական տվյալներով՝ գնացքների բախման պատճառ Է դարձել մարդկային սխալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեապոլ  


Վերնագիրի այլ պիտակները