Եվրամիությունում թարմացրել են «ահաբեկչական ցուցակը»

15:01   14 Հունվար 2020    286

Եվրամիության «ահաբեկչական ցուցակում» մի շարք թարմացումներ են մտցվել:

Համապատասխան որոշումը կայացրել է Եվրամիության խորհուրդը, հայտնում է միջազգային գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ցուցակում ընդգրկված են անձինք, կազմակերպություններ և հաստատություններ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվում՝ ԵՄ-ի երկրների տարածքում ահաբեկչական գործունեության հետ կապված:

«Առաջին անգամ ԵՄ խորհուրդը նման ցուցակ է կազմել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո` ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի կատարման համար»,- հայտնել են Խորհրդում:

Գերատեսչությունում այդ ցուցակը վերանայում են առնվազն վեց ամիսը մեկ՝ ահաբեկչության հետ կապված որևէ նոր փաստի կամ իրադարձության հիման վրա:

Պատժամիջոցների ռեժիմն առանձնացված է ՄԱԿ-ի բանաձևերից, որոնք ուղղված են «Ալ-Քաիդայի» և ԴԱԻՇ դեմ, քանի որ ԵՄ-ն ունի պատժամիջոցների սեփական ռեժիմ, որը թույլ է տալիս ինքնուրույն սահմանափակումներ կիրառել ԴԱԻՇ և «Ալ-Քաիդայի», ինչպես նաև նրանց հետ կապված անձանց և հաստատությունների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն  


Վերնագիրի այլ պիտակները