Գերմանիայի չորս դաշնային երկրամասերում խոշոր գործողություն Է սկսվել իսլամիստների դեմ

15:19   14 Հունվար 2020    345

Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն Է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել Է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում:

«Բեռլինի գլխավոր դատախազության հետաքննչական գործողությունների շրջանակում լուրջ հանցագործություն նախապատրաստելու կասկածանքով, որն սպառնում Է պետության անվտանգությանը (ահաբեկչություն), խուզարկությունների օրդերներ են տրվել Բեռլինում, Բրանդենբուրգում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում եւ Թյուրինգիայում»,- նշվում Է գերատեսչության Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Bild տաբլոիդի տեղեկատվության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են չեչեն իսլամիստների: Բրանդենբուրգում ձերբակալվել Է մեկ մարդ, եւս երկուսը բերման են ենթարկվել Բեռլինում: Այլ մանրամասնություններ առայժմ չեն ներկայացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները