Իրանը խոցված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղն ուղարկել Է Ֆրանսիա

15:25   14 Հունվար 2020    362

Իրանը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սեւ արկղն ուղարկել Է Ֆրանսիա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին փվկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլիին: «Սեւ արկղը վերծանման Է ուղարկվել Ֆրանսիա»,- ասել Է Թեհրանի խոսնակը: Այլ մանրամասնություներ չեն հաղորդվում:

Էսմայիլին հայտնել Է, որ Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: «Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: «Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,- հավելել Է նա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 14-ին հայտարարել Է, որ երկրի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Նա ուկրաինական ինքնաթիռի կործանումը համարել Է «աններելի սխալ»: Իրանի նախագահը դրա հետ մեկտեղ կարծիք Է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք Է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել Է կոճակը»: Նա նաեւ հավաստիացրել Է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները