ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

15:55   14 Հունվար 2020    291

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի յոթ քաղաքացիների նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Նշվում է, որ «սև ցուցակում» են հայտնվել Վենեսուելայի Ազգային ժողովի յոթ անդամներ, այդ թվում՝ խորհրդարանական նորընտիր խոսնակ Լուիս Պարրան, այն հիմքով, որ այդ անձինք «քայլեր են ձեռնարկել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը խաթարելու համար»:

Նրանց՝ ԱՄՆ-ում գտնվող սեփականությունը ենթակա է արգելափակման, և ԱՄՆ քաղաքացիներին արգելվել է նրանց հետ գործարքների մեջ մտնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները