Իրանում լրագրողները ներողություն են խնդրել «13 տարվա ստի» համար և հեռացել աշխատանքից. լրատվամիջոցներ

16:09   14 Հունվար 2020    346

Իրանի պետական լրատվական ծառայության 2 լրագրող հեռացել է աշխատանքից և ներողություն խնդրել «13 տարվա ստի» համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Fox News-ը:

Լրագրողներից Գելար Ջաբարին իր Instagram-ի էջում ներողություն էր խնդրել, սակայն գրառումը հետագայում ջնջվել էր:

«Ինձ համար շատ դժվար էր հավատալ, որ մեր մարդիկ սպանվել են... Ներեցեք ինձ այն 13 տարվա համար, որի ընթացքում ես ստել եմ»,- գրել է լրագրողը` նկատի ունենալով Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը:

Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև մի քանի հեռուստահաղորդավարներ:

Մի լրագրող կին էլ, որն աշխատել է հեռուստատեսությունում ավելի քան 21 տարի, հայտարարել է, որ որոշել է հեռանալ և այլևս երբեք չաշխատել ԶԼՄ-ներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները