Լիտվայում առաջարկել են նշել Մոսկվայի գրավման օրը

16:17   14 Հունվար 2020    313

Լիտվայի սեյմի պատգամավոր Արվիդաս Անուշաուսկասն առաջարկել է նշել 1610 թվականին Մոսկվայի գրավման օրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այս տարին լավ հնարավորություն կդառնա Լիտվայի և Լեհաստանի համար` նշելու հանրապետական զորքերի մուտքը Մոսկվա 410 տարի առաջ: 1610 թվականի հոկտեմբերի 1-ին մոսկովյան դարպասները բացվել են լիտվական և լեհական զորքերի առաջ: Հոկտեմբերի 11-ին հանրապետական զորքերը մտել են Կրեմլ, զբաղեցրել են բոլոր ռազմավարական օբյեկտները, ռազմական պահեստները և արգելել են մոսկվացիներին զենք կրել»,-գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:

Նրա խոսքով` նման տոնը կարող է ձգվել 10 օր և «հրավառության լավ առիթ դառնալ»:

«Միևնույն ժամանակ, մենք մեր հիասթափությունը կհայտնենք, որ Ռուսաստանը չի ուզում մեզ հետ նշել այդ կարևոր օրը, երբ նա ազատվեց անգրագետ ազնվականության լծից»,-հավելել է Անուշաուսկասը:

Այս ձևով լիտվացի պատգամավորն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերին, որը զարմացել էր, որ Վարշավան հրաժարվել է նշել նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակը:

Լեհ-Լիտվական բանակը զբաղեցրել էր Մոսկվայի տարածքը 1610 թվականի ռուս-լեհական պատերազմի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիտվա  


Վերնագիրի այլ պիտակները