Ջոնսոնը հնարավոր Է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով»

16:28   14 Հունվար 2020    272

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես Է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե մենք ազատվենք դրանից (ԳՀՀԾ-ից), այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի փոխարինում, ԳՀՀԾ-ի խնդիրն այն Է, որ ամերիկյան տեսակետով այն վատն Է, այն սպառվել Է, բացի այդ այն համաձայնեցվել Է (ԱՄՆ-ի նախկին) նախագահ (Բարաք) Օբամայի կողմից, եւ նրանց (ամերիկյան) տեսակետով այն շատ թերություններ ունի: Բայց եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, եկեք այն փոխարինենք, եկեք այն փոխարինենք «Թրամփի գործարքով», եւ դա գերազանց ելք կլինի իրադրությունից: (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփը գերազանց գործարար Է»,- ասել Է Ջոնսոնը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հետեւողականորեն հանդես Էին գալիս ԳՀՀԾ-ի պահպանման օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները