Իրանում 25 մլն մարդ Է մասնակցել Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին

16:33   14 Հունվար 2020    335

Շուրջ 25 մլն մարդ Է մասնակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 14-ին հայտարարել Է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը:

«25 մլն մարդ Է մասնակցել արարողություններին, իսկ մնացածները՝ Իրանի 80 մլն բնակչությունից, նույնպես ցավակցել են այդ իրադարձության կապակցությամբ»,-նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Շարիֆի խոսքով, երբ «գեներալի մարմինը հասցվեց երկիր, հրաժեշտի արարողությունները տեղի ունեցան հինգ քաղաքում՝ Ահվազում, Մեշհեդում, Թեհրանում, Կումում եւ Քերմանում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները