«Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, ով խաղաղություն». Չավուշօղլու

17:09   14 Հունվար 2020    580

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հունվարի 13-ին Մոսկվայում Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարի և Ֆայեզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև տապալված բանակցություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:

«Կարևոր չեն Հաֆթարի խոսքերը, կարևորը քաղաքական գործընթացն է: Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ուզում, ով խաղաղություն: Եթե նա շարունակի նույն կերպ, Բեռլինի գործընթացը նշանակություն չի ունենա»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ իրենք անպայման հասնելու են Լիբիայում հրադադարի հաստատմանը:

«Մենք տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծման կողմնակից ենք»,- նշել է Աքարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները