Հատուկ դատարան կստեղծվի` բացահայտելու Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման պատճառը. Ռոհանի

16:55   14 Հունվար 2020    306

Իրանի իշխանությունները հատուկ դատարան կստեղծեն՝ հետաքննելու Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:

«Դատական ճյուղը պետք է բարձրաստիճան դատավորի և տասնյակ փորձագետների ղեկավարությամբ հատուկ դատարան ստեղծի, որպեսզի այն հետաքննի ինքնաթիռի հետ կապված միջադեպը»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը հավելել է, որ աղետի «արտասովոր» պատճառն իմանալու պահից ի վեր նա գործադրել է բոլոր ջանքերը հետաքննությունը չհետաձգելու և մարդկանց համար վթարի իրական պատճառները բացահայտելու համար:

Ըստ Ռոհանիի ՝ պատահականորեն խոցված ինքնաթիռի գործը սովորական գործ չէ, ըստ նրա` այժմ «ամբողջ աշխարհը» հետևում է Իրանին:

Irna գործակալությունն, իր հերթին, հայտնում է, որ Ռոհանին նշել է, որ ուղևորատար ինքնաթիռի խոցման համար «մի քանի հոգի է պատասխանատու»:

«Բոլորն էլ գիտեն, որ ողբերգության հիմքում սխալն է եղել, սակայն ի՞նչ պայմաններում է այն թույլ տրվել»,- ընդգծել է Ռոհանին:

Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն նշել է, որ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար ոչ միայն ցածր օղակի իրանցի զինվորականները, այլ նաև նրանց ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի: Ըստ նրա` քննիչները պետք է պարզեն, թե ով է հրամանը տվել, և ով է սեղմել կոճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները