Բեյրութում ցուցարարները քաղաքացիական անհնազանդության արշավ են սկսել. Al Hadas

17:16   14 Հունվար 2020    344

Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթեւեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում:

Ինչպես հայտնել Է Al Hadas հեռուստաալիքը, ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության արշավի անցնելու մասին՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը կառավարող շրջանների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փողոցային բողոքները, որոնք Լիբանանում սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, շարունակվում են 90 օր:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հերթական «ցասումի շաբաթը» պայմանավորված Է նոր կառավարության ձեւավորման գործընթացում ներկայում առաջացած փակուղով՝ վարչապետ Հասան Դիաբի եւ խորհրդարանական մեծամասնության ղեկավարների միջեւ տարաձայնությունների պատճառով:

Դիաբը ձգտում Է նախարարների կաբինետ ստեղծել անկախ տեխնոկրատներից, որոնք կարող են երկիրը դուրս բերել սուր տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից: Այդ պահանջը պաշտպանում են ցուցարարները, որոնք օրվա երկրորդ կեսին պատրաստվում են զանգվածային երթ անցկացնել Բեյրութի փողոցներով: Ակցիան պետք Է ավարտվի իշխանություններին վերջնագրի առաջադրմամբ:

Գիշերային ժամերին բողոքի մասնակիցները վերստին զբաղեցրել են Ռինգ Էստակադան, որը կապում Է Բեյրութի քրիստոնեական եւ մուսուլմանական թաղամասերը: Ոստիկանության ուժերն այժմ փորձում են ցուցարարներին դուրս մղել Էստակադայից եւ ապաշրջափակել տրանսպորտային երթեւեկությունը քաղաքի մյուս հանգուցային կետերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները