Դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքը

17:34   14 Հունվար 2020    392

Դատարանը որոշել է երկարաձգել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին РИА Новости- ին հայտնել է նրա փաստաբան Զամիր Ժոոշևը:

Համաձայն պաշտպանական կողմի՝ դատարանը որոշել է Աթամբաևի ազատազրկման ժամկետը երկու ամսով երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը:

Փաստաբանը նաև հայտնել է, որ գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները