Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մասնակցել են Խոշբախտ Յուսիֆզադեի 90-ամյակին նվիրված միջոցառմանը

09:05   15 Հունվար 2020    739

Հունվարի 14-ին կայացել է հանդիսավոր արարողություն՝ նվիրված ականավոր նավթագործ գիտնական, ակադեմիկոս, SOCAR-ի առաջին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեի 90-ամյա հոբելյանին:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Խոշբախտ Յուսիֆզադեին, մաղթել նրան քաջառողջություն և նոր հաջողություններ: Իլհամ Ալիևը նշել է, որ Խոշբախտ Յուսիֆզադեն շատ բան է արել Ադրբեջանի զարգացման համար՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ անկախության: Նախագահն ընդգծել է, որ ակադեմիկոսը հատկապես մեծ ավանդ է ներդրել Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության զարգացման գործում:

Հետո ընթերցվել է Ադրբեջանի նախագահի կարգադրությունը՝ Խոշբախտ Յուսիֆզադեին «Հեյդար Ալիևի» շքանշանով պարգևատրելու մասին:

Նախագահ Իլհամ Ալիևը շքանշանը հանձնել է Խոշբախտ Յուսիֆզադեին:








Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները