Հայաստանի կառավարության դիմաց անասնապահները բողոքի ակցիա են անում․ Ուղիղ

11:54   16 Հունվար 2020    888

Հայաստանի կառավարության մոտ բողոքի ակցիաներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այստեղ են անասնապահները, որոնք նշում են, որ Հայաստանի կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։

Քիչ առաջ Հայաստանի կառավարության դիմաց էին Սևազգեստ մայրերը, որոնք պահանջում էին խաղաղ պայմաններում սպանված իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում։

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում նաև Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները, որոնք պնդում էին՝ իրենց համայնքապետը ներգրավված է կոռուպցիոն գործարքներում։ Պահանջում են բացահայտել և պատժել մեղավորներին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները