Ճապոնայում արձանագրվել Է նոր «չինական» կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը

12:55   16 Հունվար 2020    255

Ճապոնիայի իշխանությունները հավաստել են կորոնավիրուսի նոր տեսակով հիվանդանալու առաջին դեպքը, կորոնավիրուս, որը թոքաբորբի բռնկում է հարուցել Չինաստանի Ուհան քաղաքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ վիրուսի այդ տիպի անալիզը դրական արդյունք է տվել Չինաստանի 30-ամյա քաղաքացու մոտ, որն Ուհանից Ճապոնիայի Կագանավայի պրեֆեկտուրա է վերադարձել հունվարի 6-ին: Հունվարի 10-ին նա հոսպիտալացվել է, իսկ արդեն 15-ին տղամարդուն դուրս են գրել:

Դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառ Է դարձել կորոնավիրուսի՝ ավելի վաղ անհայտ տեսակը: Դեկտեմբերի 14-ին հայտնի է դարձել Չինաստանի սահմաններից դուրս վիրուսով վարակման առաջին դեպքի մասին:

Հիվանդությունն ախտորոշվել է Թաիլանդում զբոսաշրջիկ կնոջ մոտ, որը նույնպես ժամանել Էր Ուհանից, նշում Է BBC-ն: Ընդամենը, Մեծ Բրիտանիայի հեռուստառադիոընկերության տվյալներով՝ այսօրվա դրությամբ արձանագրված Է վիրուսով վարակման 41 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները