Դուբայում ևս մեկ ճարտարապետական գլուխգործոց կհայտնվի. քաղաքում հորիզոնական աշտարակ են կառուցում

13:11   16 Հունվար 2020    280

Դուբայը հայտնի է ճարտարապետական նորարարություններով և դիզայներական գլուխգործոց հանդիսացող կառույցներով, որոնց շարքը համալրելու է գալիս լատինատառ «H» տառի տեսքով շինությունը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, 1 մլրդ դոլար արժողությամբ նախագծի մաս կազմող աշտարակը նախատեսվում է կառուցել Դուբայի բիզնես թաղամասում:

Նորարար դիզայնը, որը հեղինակել են ճապոնացի ճարատարապետները, իրենից ներկայացնում է երկու ուղղահայց երկնաքեր՝ 300 և 235 մետր բարձրությամբ, որոնք միացված կլինեն 228 մետր երկարությամբ պողպատե կամրջով: Այն նույնպես կներկայանա որպես աշտարակ:

Հորիզոնական աշտարակը կդառնա միայն մեկ ծայրից ամրացված ամենաերկար կամուրջն աշխարհում. 60 մետր երկարությամբ հատվածը կձգվի երկու ուղղահայաց աշտարակներից այն կողմ՝ բաց երկնքում «կախված»:

9000 տոննա կշռող կառույցը բաղկացած է լինելու 7 հատվածներից, իսկ հորիզոնական աշտարակը կկառուցվի 25 մետր բարձրությամբ հատվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները