ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն արդեն բանակցություններ են սկսել առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջը

13:42   16 Հունվար 2020    466

Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ բանակցություններն առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջն արդեն ընթանում են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Fox Business Network-ին տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

«Մենք արդեն ձեռնամուխ են եղել գործարքի երկրորդ փուլին վերաբերող քննարկումերին»,- ասել Է նա, սակայն մանրամասներ չի հայտնել:

Հունվարի 15-ին Թրամփը եւ Լյու Հեն ստորագրել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական վեճի կարգավորման առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը:

Պետական դեպարտամենտում այդ իրադարձությունը համարել են ԱՄՆ-ի մեծ հաղթանակը: Համաձայնագիրը ենթադրում Է, որ Պեկինն ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը երկու տարվա ընթացքում կավելացնի առնվազն 200 միլիարդ դոլարով: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա դիմաց ԱՄՆ-ը լրացուցիչ սահմանափակումներ չի սահմանի Չինաստանի նկատմամբ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ավելի վաղ հայտարարել Է, որ առեւտրական գործարքի առաջին փուլը չի նախատեսում չինական ապրանքների բոլոր մաքսերի վերացում, դա մասնակիորեն հաշվի կառնվի երկրորդ փուլում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՉԺՀ  


Վերնագիրի այլ պիտակները