Պանամայում կրոնական աղանդի գործունեության զոհ է դարձել 7 հոգի, որոնցից 6-ը` երեխաներ

16:50   16 Հունվար 2020    303

Պանամայի ազգային ոստիկանությունը հայտնաբերել է ընդհանուր գերեզման՝ յոթ մարդու մնացորդներով, որոնք, հավանաբար, կրոնական աղանդի գործունեության զոհ են դարձել:

Մահացածներից վեցը երեխաներ են, հայտնում է պանամական TVN հեռուստաալիքը:

Գերեզմանները հայտնաբերվել են Նգոբե Բուգլե հնդկացիական շրջանում, որտեղ աղանդ է գործել: Բոլոր մահացած անձանց ինքնությունը ճանաչվել է: Բացի այդ, ոստիկանական գործողության արդյունքում հնարավոր է եղել փրկել 14 մարդու, այդ թվում` յոթ անչափահասի և երկու հղի կանանց: Տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերել:

Ազգային ոստիկանությանն աղանդի գոյության մասին տեղեկություն է տրամադրել երեք հոգի, նրանք կարողացել են փախուստի դիմել և հասնել Վերագուաս շրջանի բժշկական կենտրոն:

Տեղեկությունների համաձայն` աղանդի հավաքույթների ժամանակ այս մարդիկ ծեծի և տանջանքների են ենթարկվել, իսկ հուղարկավորությունները տեղի են ունեցել գիշերվա ժամերին:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 10 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պանամայ  


Վերնագիրի այլ պիտակները