Զելենսկիի գրասենյակը հերքել է վարչապետի հետ սկանդալային հանդիպմանը մասնակցելը

19:08   16 Հունվար 2020    389

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլիա Կովալիվը հերքել է իր մասնակցությունը սկանդալային հանդիպմանը, որի ժամանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը քննադատել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Կովալիվի խոսքերով, յուրաքանչյուր ոք, ով իրեն ճանաչում է, կհաստատի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնն իրենը չէ և ինքը չունի շփման այդպիսի ոճ:

Ավելի վաղ՝ «Ինչպես խաբել նախագահին» YouTube ալիքում ձայնագրություն էր հրապարակվել, որում Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը քննադատում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Նշվում էր, որ հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլին, Ուկրաինայի ազգային անվտանգության ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռոժկովան, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև Ուկրաինայի ֆինանսների նախարար Օլգա Մարկարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները