Թաիլանդում կինը զուգարանում մահացու պայքարի մեջ է մտել օձի հետ և հաղթել

20:27   16 Հունվար 2020    391

Թաիլանդցի կինը օձի հետ մահացու պայքարի մեջ է մտել և հաղթել:

Օձը փաթաթվել է կնոջ ազդրին, երբ նա նստել է զուգարանակոնքի վրա: Կինը փորձել է ազատվել նրանից, բայց սողունը ամուր փաթաթվել է ոտքին: Մոր գոռոցի վրա վազել է Չունյան՝ վերցնելով դանակ և մուրճ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մայրս փորձեց սողունին սպանել դանակով, բայց նրա թեփուկները շատ կոպիտ էին: Արդյունքում, մայրիկը պատահաբար վնասեց իրեն, վերքը, պարզվեց, երեք սանտիմետր խորության էր», – գրել է աղջիկը:

Նրա խոսքով՝ օձն այնքան ուժեղ է սեղմել մորը, որ նա գրեթե կորցրել է գիտակցությունը: Շուտով կրտսեր եղբայրը վազել է օգնության, նա մուրճով մի քանի անգամ հարվածել է սողունին և սպանել։ Աղջիկը համացանցում տեղադրել է նաև սպանված օձի լուսանկարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները