Ճապոնայում արձանագրվել է նոր «չինական» կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը

21:07   16 Հունվար 2020    375

Ճապոնիայի իշխանությունները հավաստել են կորոնավիրուսի նոր տեսակով հիվանդանալու առաջին դեպքը, կորոնավիրուս, որը թոքաբորբի բռնկում է հարուցել Չինաստանի Ուհան քաղաքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ վիրուսի այդ տիպի անալիզը դրական արդյունք է տվել Չինաստանի 30-ամյա քաղաքացու մոտ, որն Ուհանից Ճապոնիայի Կագանավայի պրեֆեկտուրա է վերադարձել հունվարի 6-ին: Հունվարի 10-ին նա հոսպիտալացվել է, իսկ արդեն 15-ին տղամարդուն դուրս են գրել:

Դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառ է դարձել կորոնավիրուսի՝ ավելի վաղ անհայտ տեսակը: Դեկտեմբերի 14-ին հայտնի է դարձել Չինաստանի սահմաններից դուրս վիրուսով վարակման առաջին դեպքի մասին:

Հիվանդությունն ախտորոշվել է Թաիլանդում զբոսաշրջիկ կնոջ մոտ, որը նույնպես ժամանել էր Ուհանից, նշում է BBC-ն: Ընդամենը, Մեծ Բրիտանիայի հեռուստառադիոընկերության տվյալներով՝ այսօրվա դրությամբ արձանագրված է վիրուսով վարակման 41 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները