Չինաստանի կառավարությունը ողջունել է Վաշինգտոնի հետ առեւտրային գործարքի «առաջին փուլը»

21:43   16 Հունվար 2020    341

Չինաստանի կառավարությունը ողջունել է Վաշինգտոնի հետ առեւտրային գործարքի «առաջին փուլը» եւ հայտարարել, որ երկու կողմերը պետք է լուծեն «հիմնական խնդիրները»։

Առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» վկայում է այն մասին, որ Պեկինը եւ Վաշինգտոնը «կարող են գտնել համապատասխան հարցերի հարմար եւ արդյունավետ լուծումներ երկխոսության միջոցով, ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Չափազանց կարեւոր է, որպեսզի երկու կողմերը աշխատեն միասին, հավատարիմ մնան հավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներին, խստորեն հետեւեն համաձայնագրին, քննարկեն միմյանց հիմնական խնդիրներն ու ջանադրաբար աշխատեն համաձայնագրի իրականացման ուղղությամբ»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները