Սենատը պաշտոնապես սկսել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը

09:57   17 Հունվար 2020    282

Սենատը պաշտոնապես սկսել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը։

Կոնգրեսի վերին պալատ են եկել Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված 7 օրենսդիրները, որոնք պետք է ներկայացնեն մեղադրող կողմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախօրեին այս օրենսդիրները, որոնք իմփիչմենթի հարցով մենեջերներ են նշանակվել, անձամբ իմփիչմենթի հոդվածները փոխանցել են Սենատին։

Մեղադրողների թվում են Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եւ Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը։

Դատական լսումները Սենատում կսկսվեն հունվարի 21-ին եւ, ինչպես սպասվում է, կտեւեն մի քանի շաբաթ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները