Պենտագոնը Թրամփի աշխատակազմից նոր հայտ է ստացել Մեքսիկայի սահմանին 435 կմ պատի կառուցման համար

21:17   17 Հունվար 2020    371

Պենտագոնը Թրամփի աշխատակազմից նոր հայտ է ստացել Մեքսիկայի սահմանին գրեթե 435 կմ պատնեշի կառուցման համար:

Սպիտակ տունը զինվորականներին նաեւ խնդրել է գնահատել այդ շինարարության արժեքն ու նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պենտագոնի այս տեղեկությունը կարող է հարուցել Կոնգրեսում դեմոկրատների դժգոհությունը, որոնք հակազդում են պաշտպանության համար միլիարդավոր դոլարներ ծախսելուԴոնալդ Թրամփի փորձերին, որ կատարի 2016 թվականին իր տված խոստումը եւ Մեքսիկայի սահմանին պատը կառուցի:

Աղբյուրը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, ասել է, որ Պենտագոնը վարչակազմի խնդանքը կքննարկի մոտ երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել է, որ պատնեշի շինարարության վերաբերյալ ներքին անվտանգության նախարարության նախորդ խնդրանքները Պենտագոնը միայն մասամբ է բավարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները