Ֆրանսիան իր միակ ավիակիր նավն ուղարկել է Մերձավոր

12:40   17 Հունվար 2020    336

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հանդիպում է ունեցել ֆրանսիական բանակի զինծառայողների հետ ու նրանց ներկայությամբ հայտարարել, որ ավիակիր են ուղարկելու Մերձավոր Արևելք։

Նրա հայտարարությունն ուղիղ եթերով հեռարձակվել է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆրանսիայի զինված ուժերի միակ ավիակիրը՝ «Շառլ դը Գոլը», աջակցելու է մերձավորարևելյան տարածաշրջաում ֆրանսիական բանակի գործողություններին։ Իսկ ավիակրի անվտանգությունն ապահովելու համար դրան ուղեկցելու են Իսպանիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Հունաստանի ռազմանավերը։

Ավիակիրը ատոմային է, ամենախոշորը և ամենամարտունակն է աշխարհում, եթե չհաշվենք ամերիկյանները։ Այն նախատեսված է ցամաքային ստորաբաժանումներին օգնություն տրամադրելու համար որպես ավիաբազա ծառայելու համար։ Դրա վրայից մարտական ինքնաթիռները կարող են թռիչքներ կատարել անմիջապես դեպի մարտական գործողությունների թատերաբեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները