Կատարում վերսկսվել են բանակցությունները «Թալիբան»-ի եւ ամերիկացիների միջեւ

12:54   17 Հունվար 2020    499

Կատարում «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխել Շահինը հաստատել Է բանակցությունների վերսկսումը աֆղանական շարժման եւ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակության միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման շուրջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իսլամական Էմիրության բանակցող թիմը՝ քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադարի գլխավորությամբ, Խալիլզադի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպում Է ունեցել համաձայնագրի ստորագրման եւ դրա հետ կապված հանգամանքների շուրջ»,-գրել Է նա Twitter-ում:

Շահինի խոսքով՝ կողմերը բանակցությունները կշարունակեն հունվարի 17-ին:

2019 թվականի դեկտեմբերին «Թալիբան»-ը եւ ԱՄՆ-ը Դոհայում վերսկսել Էին բանակցությունները եռամսյա ընդմիջումից հետո, բայց դրանք արդյունք չտվեցին, չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ տեղեկատվությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թալիբան  


Վերնագիրի այլ պիտակները