Ադրբեջանն ու Վրաստանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը

10:33   17 Հունվար 2020    780

Հունվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանատնից:

Նշվում է, որ այցի շրջանակներում ծրագրվում է ստորագրել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ընդլայնման մասին փաստաթուղթ:

Այցի շրջանակներում Զաքիր Հասանովը մի շարք հանդիպումներ կանցկացնի:

Այցը կավարտվի հունվարի 22-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները