Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանցիները դաժանորեն վտարվեցին Հայաստանից» - Լուսանկարներ

14:30   17 Հունվար 2020    510

1990 թվականի Հունվարի 20-ի իրադարձությունները ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ մնացին որպես «Սև հունվար» և վերջ դրեցին 70-ամյա խորհրդային իշխանությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ Հունվարի 20-ի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ADA համալսարանում կազմակերպված միջոցառմանը:

«Կարծում եմ, պատճառները պետք է փնտրել 1988 թվականին, երբ ադրբեջանցիները դաժանորեն վտարվեցին Հայաստանից: Երբ խոսում են սումգայիթյան իրադարձությունների մասին, անհրաժեշտ է մտածել այն մասին, որ դա խորհրդային Հայաստանից ադրբեջանցիների վտարման արդյունքն էր», - ասել է նախարարը:

Մամեդյարովը հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի իշխանությունները հավաստիացնում էին, որ Բաքու զորք է մտցվում բնակչությանը պաշտպանելու համար:

«Սակայն, ԽՍՀՄ-ի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ զորքերը ընդդիմությունից խորհրդային իշխանությունը պաշտպանելու համար են: Դա ցուցադրական ակտ էր, որի նպատակն էր վախեցնել բոլոր սոցիալիստական հանրապետություններին», - ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ նշել է, որ խորհրդային զորքերի ներխուժումը Բաքու հակասում էր ԽՍՀՄ-ի Սահմանադրությանը:









Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Էլմար-Մամեդյարով  


Վերնագիրի այլ պիտակները