Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել

14:44   17 Հունվար 2020    280

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել Է, որ հրաժարականի դիմում Է գրել և այն փոխանցել հանրապետության նախագահին:

«Ես պաշտոնն ստանձնել եմ՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար անկեղծության և օրինավորության օրինակ Է: Սակայն որպեսզի փարատվեն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության բոլոր կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել և փոխանցել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելու իրավունքով», – գրել Է Գոնչարուկը Facebook-ի իր Էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին օրերին դուք բոլորդ դարձաք այն իրադարձությունների վկաները, որոնք ծավալվել են ցանց արտահոսած ֆայլերի շուրջ, որոնք մոնտաժված են կառավարությունում խորհրդակցությունների ձայնագրությունների հատվածներից: Դրանց բովանդակությունն արհեստականորեն այն պատկերացումն Է ստեղծում, որ ես և իմ թիմն իբր չենք հարգում նախագահին, որը մեր քաղաքական առաջնորդն Է: Ազդեցության բազմաթիվ խմբերի, որոնք ձգտում են հասու լինել ֆինանսական հոսքերին, ձեռնտու Է, որ բանն այդպես ներկայանա: Բայց դա ճշմարիտ չԷ», – ընդգծել Է Գոնչարուկը:

Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ տարածել են ձայնագրություն, որում մի քանի մարդ քննարկում Է նախագահի տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև գրիվնայի փոխարժեքը բարձրանալու պատճառներն ու հետևանքները: Նրանցից մեկը Գոնչարուկի ձայնին նմանվող ձայնով խոսում Է տնտեսության բնագավառում նախագահի «պրիմիտիվ» պատկերացումների մասին, իսկ իրեն համարում Է «անձեռնհաս տնտեսության մեջ»:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ձայնագրությունն արվել Է դեկտեմբերի 16-ին, ևւ խորհրդակցությանը, Գոնչարուկից, բացի, մասնակցել են Ազգային բանկի փոխնախագահ Եկատերինա Ռոժկովան, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան, նախագահի գրասենյակի փոխղեկավար Յուլյա Կովալիվը եւ ուրիշներ: Ավելի ուշ Կովալիվը ժխտել Է իր մասնակցությունը խորհրդակցությանը: Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ տեղեկատվություն չունի տարածված տեսագրության հավաստիության վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները