Ուկրաինան Իրանից մեղքի փաստագրված ընդունում Է պահանջում խոցված ինքնաթիռի համար

15:35   17 Հունվար 2020    365

Ուկրաինան Իրանից ձգտում Է հասնել նրա մեղքի փաստագրված ընդունման իրանական հրթիռով սխալմամբ խոցված ուկրաինական ավիահանրանավի կործանման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 17-ին այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում:

«Մենք ցանկանում ենք իրանական կողմից իր մեղքի ընդունում, ընդունում միջազգային մակարդակով, փաստաթղթով»,- պարզաբանել Է նա Կիեւի դիրքորոշումը:

Նախարարի խոսքով՝ Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար Թեհրանի կողմից մեղքի փաստագրված ընդունման հարցն արծարծվել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի զրույցի ժամանակ:

Կիեւն Իրանի կողմից իր մեղքի փաստագրված ընդունման հարցը կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հավելել Է Պրիստայկոն: Նա ավելացրել Է, որ այսօր պատրաստվում Է եւս մեկ զրույց Իրանի նախագահի հետ, իսկ հաջորդ շաբաթ պետք Է Կիեւ ժամանի Իրանի կառավարության հատուկ ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները