Մերկելը հունվարի 24-ին այցով կժամանի Թուրքիա

15:39   17 Հունվար 2020    283

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«(Հունվարի 23-ին) Դավոսի (համաժողովին) մասնակցելուց հետո կանցլերը կուղեւորվի Ստամբուլ: Ուրբաթ օրն այնտեղ բանակցություններ կկայանան նախագահ Էրդողանի հետ»,-ասել Է նա: Դրանց արդյունքների շուրջ պլանավորված Է երկու ղեկավարների մամուլի ասուլիսը:

Մերկելը Գերմանա-թուրքական առեւտրական պալատի հրավերով նաեւ հանդիպում կունենա գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները