ՆԱՏՕ-ն Իտալիայում բացել Է դաշինքի անօդաչու ավիահետախուզության առաջին համակարգը

16:20   17 Հունվար 2020    382

ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել Է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS):

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 17-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը:

«Մեք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ողջունենք (ԱՄՆ-ից) Երկրի մակերեւույթի հսկման առաջին երկու անօդաչուների (RQ-4D "Phoenix") ժամանումը,- հայտարարել Է նա:- Համակարգը օպերացիոն պատրաստության վիճակում կլինի մի քանի ամիս անց, եւս երեք դրոն կժամանի մինչեւ տարեվերջ: Այն թույլ կտա հսկել դաշինքի ամբողջ տարածքը նաեւ դրա սահմաններից դուրս՝ Արկտիկայից մինչեւ Սահել, Ատլանտիկայից մինչեւ Արեւելյան Եվրոպա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները