ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. Լավրով

17:06   17 Հունվար 2020    519

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել Էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:

«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում եւ շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Բաքվի եւ Երեւանի միջեւ կապի թեժ գիծ Է գործում,-նշել են նախարարությունում: -Կարծում ենք, որ այս ամենը վկայում Է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»:

«Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջեւ կվերսկսվի առարկայական խոսակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները