ԱՄՆ-ում դիտարկում են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը

09:06   18 Հունվար 2020    325

​​Միացյալ Նահանգներում քննարկել են Իրանի միջուկային օբյեկտներին նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «ՌԻԱ Նոփվոստին»: «Սա կարևոր հարց է, որի մասին մենք շատ ենք մտածել»,- պատասխանել է քաղաքական գործիչը Hugh Hewitt Radio Showի եթերում հնչած համապատասխան հարցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը հունվարի 8-ին խոստացել էր, որ քանի դեռ նա իշխանության ղեկին է, թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել:

Ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջազգային հանրությանը հավաստիացրել է, որ իր երկիրը նման նպատակ չունի, իսկ դրա մասին բոլոր հայտարարություններն անհեթեթություն են: Պոմպեոն ռադիոեթերում շեշտել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի այդ հայտարարությունը լինի իրական, հաստատված և ստուգելի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները